Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2009

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

AAAA

20.01.2016

Barev dzez xndrum em aseq inch guyn uni kusataxanti aryun@..

MELUSH

19.01.2016

bjshkhi jan matov hnaravora e kusataxate patrel?

Ani

18.01.2016

haraberutyan @ntacqum @nkerojs arnadamic aryun er galis ,,,,,,inchic e da u ardyoq mtahogvelu kariq ka?

Edgar1

18.01.2016

Բարեվ բժիշկ ջան իմ մոտ առնադամս շատա գրգրվում նորմալա դա

Lilit

18.01.2016

shnorhakalutyun patasxanelu hamar

Saqo

17.01.2016

Barev dzez.hargeli bjishk inchic e erb es im @njeruhu hetem lihet tekuz hamburveluc sexmnahexuk e arajanum vor@ shat thach e indz hamar inch karoxem anel dranic xosapelu hamar naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

17.01.2016

Հարգելի VM  բարև Ձեզ: Ձեր նկարագրածը նման է սրածայր կոնդիլոմայի կամ այլ կերպ ասած սեռական գորտնուկներին: Հիվանդության հարուցիչը մարդու պապիլոմավիրուսն է, որև փոխանցվում է սեռական ճանապարհով: Հարկավոր է մաշկավեներոլոգի խորհրդատվություն:

Մեդ-Պրակտիկ

17.01.2016

Հարգելի Levon, բարև Ձեզ: Տարածված կարծիք կա, որ պրոտեինն ազդում է պոտենցիայի  վրա, սակայն դա սխալմունք է: Պոտենցիայի վրա ազդում է ոչ թե պրոտեինը, այլ ստերոիդները: Որոշ փորձերի արդյունքում պարզվել է, որ սոյայի պրոտեինը կարող է ազդել պոտենցիայի վրա, սակայն հետազոտությունները դեռ ավարտված չեն և վերջնական եզրակացություն չկա: 

Մեդ-Պրակտիկ

17.01.2016

Հարգելի Lilit 12.01.2016, բարև Ձեզ: Եթե պլանավորում եք հղիություն, հարաբերությունից առաջ ցանկալի չէ ալկոհոլի օգտագործումը, հատկապես տղամարդու մոտ: Բեղմնավորման ժամանակ արյան մեջ ալկոհոլի առկայությունը մեծացնում է ներարգանդային զարգացման արատների հավանականությունը:

Մեդ-Պրակտիկ

17.01.2016

Հարգելի Haykaz, բարև Ձեզ: Խնդիրն այլ կերպ կոչվում է ֆիմոզ: Տարբերում ենք ֆիմոզի մի քանի աստիճան: Ձեր մոտ ամենայն հավանականությամբ առաջին աստիճանն է, որի դեպքում հիմնականում  վիրահատական միջամտության կարիք չի լինում, որոշ դեպքերում դա ընդհանրապես չի խանգարում սեռական կյանքին: Ամեն դեպքում ուրոլոգի խորհրդատվությունը ցանկալի է:

Մեդ-Պրակտիկ

17.01.2016

Հարգելի Armen, բարև Ձեզ: Սեռական ակտը երկարացնելու համար կարող եք անեսթեզինի քսուք կամ անեսթեզինով պահպանակներ օգտագործել:

Մեդ-Պրակտիկ

17.01.2016

Հարգելի Lilit, բարև Ձեզ: 3 ամիսն անհանհգստացնող ժամանակահատված չէ  չհղիանալու համար: Ինչ վերաբերում է սեռական հարաբերությանը. միգուցե Դուք սեռական տիպով ավելի ուժեղ եք քան ամուսինը, այդ պատճառով ցանկությունն ավելի մեծ է: Ինտիմ հարաբերություններում շատ կարևոր է անկեղծ լինել ամուսնու հետ, ասեք ձեր ցանկությունները, սեռական ցանկություն ունենալը ամոթալի բան չէ:

Ani

17.01.2016

henc im patmutyunna xndrum em mi xorhurd tveq esel chem dimanum cavin u arten mi amisa chi exel vochinch...

Mane

17.01.2016

Bare dzez es 18tarekan em amusnacel em mi amis araj, bayc der kuys em,,,,, indz shata anhangstacnum et [email protected] pahin chem dimanum cavin ev larum em mkaners,,,, inchi ardyunqum chi stacvum kusazrkum@,,,, xndrum em patasxaneq harcis,,,, INCHPES KARELIE TETEVACNEL CAV@,,,

Ani

17.01.2016

Barev dzez.Es 17 tarekan em amusnacel em bayc mer arajin gisher@ chi stacvum chgitem inchi bayc chi stacvum, es shat em vaxenum,,menq porcum enq bayc vochinch chi stacvum...xndrum em mi xorhurd tveq...

HAYKUHI

17.01.2016

barev dzez hargeli bjishk karox eq asel hxiutyan skzbnakan shrjanum kareli e haraberutyun unenal?

VM

15.01.2016

Hargeli bjishk xndrum em patasxaneq harcis, arnandamis glxiki hetevi masi u mashki vra nersi koxmic kan poqr gortnukanman cani tesqov nshanner inchi patchar karox e linel ev inch anem vor ancni, amusnacac chem serakan haraberutyun em unecel mek tari araj voric heto hivandacel em trixomonazov bujvel em dranic heto mezi analiz en vercrel maqur e exel, dranic heto haraberutyun chem unecel, inchi patchar karox e linel ev da vtangavor e, naxapes shnorhakal em

Մեդ-Պրակտիկ

13.01.2016

Հարգելի Elen, բարև Ձեզ: Հղիության արհեստական ընդհատում կնոջ ցանկությամբ,  առանց բժշկական ցուցումների, կատարվում է մինչև 12 շաբաթական ժամկետը:

Մեդ-Պրակտիկ

13.01.2016

Հարգելի Lilit, բարև Ձեզ: Տեստի առաջին գիծը ցույց է տալիս, որ տեստը գործում է: Եթե ընդհանրապես գիծ չկա, նշանակում է կամ տեստն է անորակ, կամ ժամկետն անց է, կամ ճիշտ չեք անում: Հարկավոր է առավոտյան մեզը հավաքել փոքր տարայի մեջ, դնել տեստը սպասել մոտ 5 րոպե և հանել: Սկզբում պետք է հայտնվի առաջին գիծը, հղիության դեպքում նաև երկրորդը:

Մեդ-Պրակտիկ

13.01.2016

Հարգելի Ani21, բարև Ձեզ: Այո, զննման ժամանակ գինեկոլոգը կարող է տեսնել կուսաթաղանթը, սակայն գրավոր եզրակացություն տալիս  է միայն դատական բժիշկը:

LEvon

13.01.2016

barev dzez hargeli bjishk, xndirum em indz aseq, sportayin snund@ (protein) vnasakare potencyain? shnorakalutyun

haykaz

13.01.2016

glxikic nerqev chi merkanum, petqe virahatem? te kancni . es 15 tarekan em

Lilit

12.01.2016

indz hetaqrqir e ardyoq gijij kam alkoholy vnasajar e hxiutyan hamar.planacorun enq erexa unenal bayc shat sirum enq erekoyan gini xmel,da vtangavor e?

haykaz

12.01.2016

im andami kashin minchev glxikn e het gnum , karox em aydpes haraberutyunner unenal.

Armen...

11.01.2016

barev dzez hargeli bjishk yes 20 tarekanem im serakan akt@ tevum e shat karch xndrem indz aseq inch karox em anel vorpesi da yerkari ayisinqn tevi normayi sahmannerum

Մեդ-Պրակտիկ

11.01.2016

Հարգելի Anahit12345, բարև Ձեզ: Ձեր հարցը մի փոքր անհասկանալի է, Դուք նկատի ունեք ընդհանրապես, թե հարաբերությունից որոշ ժամանակ անց: Ամեն դեպքում Դուք չեք կարող հասկանալ տղան կույս է, թե ոչ, քանի որ առաջին հարաբերությունից հետո նրա մոտ ոչ մի օրգանական փոփոխություն տեղի չի ունենում ի տարբերություն աղջիկների:

Ani21

11.01.2016

Sireli A.... isk vor tesnumem poliklinikayi anketayum grum en

A......

11.01.2016

Ani21 Ani jan es bjishk chem bayc gitem vor ete kuys e linum axjiky bjishky tesnum e

Lilit

10.01.2016

Barev dzez,indz anhangstacnun e vor arden 3 amis e amusnacel em bayc der hxi chem,da normal e,ev mi harc evs ser.haraberutyuny tevum e erevi mek kam erku rope,amen depqum karch,dranic heto es krkin cankanum em bayc amachum em bardzradzaynem nran,xorhurd ktaq?

Elen

09.01.2016

barev dzez, xndirum em indz kaseq minchev qani amsekanum e tuylatreli hxiutyan @ndhatum@

Կարդացեք նաև

Դեմենցիան առօրեական խնդիր է
Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում...

Նյարդաբանություն
Ընդհանուր սոմատիկ հիվանդությունների թվում արձանագրվող աֆեկտիվ խանգարումներն առաջնային օղակում

Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը

Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռեգեներացիայի բժշկակենսաբանական որոշ հարցերի մասին

Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում

Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակական և ոչ վարակական հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Պատմության էջերից
Ստենոկարդիա
Ստենոկարդիա

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ...

Սրտանոթաբանություն
Օնիխոմիկոզներ
Օնիխոմիկոզներ

Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...

Մաշկաբանություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն

Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ...

Ներզատաբանություն
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները

Կոշկեղենի ժամանակակից արտադրության մեջ օգտագործվող նյութերի 70%-ը պոլիմերային նյութեր՝ կաուչուկներ, լատեքսներ, պլաստմասսաներ, ինչպես նաև սինթետիկ խեժեր ու մանրաթելեր, կապակցող նյութեր, լուծիչներ, ներկանյութեր, զանազան...

Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Առողջ և գեղեցիկ Ես Անձնական խնամք
Անգինա
Անգինա

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչ է աուտիզմը
Ինչ է աուտիզմը

Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը

Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ